Գաղտնիության քաղաքականություն

Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր ոք”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:  Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է shopo.am կայքի (այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:  Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Shopo.am» ընկերության (այսուհետ՝ ՛՛Ընկերություն՛՛) կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:  Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:    

1. Անձնական տվյալներ

  Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք տրամադրում եք Ձեր անունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:   Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով, կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգի միջոցով:    

2. 18 տարին չլրացած անձանց տվյալների գաղտնիություն  

Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով: Նման ծառայությունները և իրենց բովանդակությունները նախատեսված չեն 18 տարին չլրացած անձանց համար: Սույն կետով սահմանված անձանցից բացառություն են կազմում այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակություն են ձեռք բերել մինչը 18 տարին լրանալը: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:  

3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը` • Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար, • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար • Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,; • Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար, • Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար, • Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար, • Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:    

4. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

  Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: 

5. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)

  Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք Ընկերությանը բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել shopo.am-ում Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ, Ընկերության կայքում Ձեր որոնումներով:  

6. Գործող օրենք և իրավասություն

Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:  

7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով: Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: