Շրի Լանկայի լավագույն հյուրանոցները

Telegraph ամսագիրը ներկայացրեց իր կարծիքով  Շրի Լանկայի լավագույն հյուրանոցների ցուցակը։ Ընտրությունը կատարվել է հիմնվելով հյուրանոցների հարմարավետության, սպասարկման որակի, խոհանոցի և ընդհանուր մթնոլորտի վրա։

10․ Anantara Kalutara Resort / Կալուտարա /

Anantara Kalutara հյուրանոցը բացվել է 2017 թվականին Շրի Լանկայի արևմտյան ափում՝ փոքր ծովածոցի և Հնդկական օվկիանոսի միջնամասում։ Հյուրանոցը կառուցված է ավադական ոճով, ինչը կօգնի էլ ավելի ընկղմվել երկրի մշակույթի մեջ։ Սպասարկումը հղկված է, իսկ սպասարկող անձնակազմը գերուշադիր այցելուների նկատմամբ։ Հյուրանոցը տրամադրում է հավելյալ ծառայությունների մեծ ցուցակ՝ մի քանի լողավազանից սկսած մինչև կինոդիտման սրահ և փոքրիկ գրադարան։ Այս ամենը եզրափակվում է ավանդական ուտեստներով և հոյակապ խոհանոցով։

9. Ulagalla / Անուրադհապուրա /

20 առանձնատներից բաղկացած Ulagalla հյուրանոցը տեղակայված է Շրի Լանկայի սրտում՝ արհեստական ջունգլիների խորքում։ Համեղ ազգային ուտեստների կողքին ավելի թույլ է ներկայացված եվրոպական ճաշատեսակները, ինչը երկար հանգստի դեպքում կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Առանձնատներից երկուսը հարմարեցված են սահմանափակ կարողություններով այցելուների համար, իսկ մեկը ունի առանձին սենյակ երեխաների համար։

8. Owl and the Pussycat / Գալլե /

Գալլեն ներկա պահին հանդիսանում է Շրի Լանկայի ամենաժամանակակից հանգստավայրը, իսկ Owl and the Pussycat հյուրանոցի բացումը էլ ավելի նպաստեց դրան։ Դեպի ծով հոյակապ տեսարանը, արտակարգ խոհանոցը, բարձրակարգ սենյակները, անկաշկանդ մթնոլորտի հետ համատեղ Ձեզ մոտ կթողնեն միայն դրական հիշողություններ։ Բացասական կողմերից կարող ենք նշել երեխաների համար զբաղմունքի վայրերի բացակայությունը։

7. The Elephant Stables / Քենդի /

Այս հյուրանոցը ամեն ինչ արել է ընտանեկան հանգիստը էլ ավելի հարմարավետ դարձնելու համար։ Համարներից երկուսը ունեն առանձին սենյակ, մեկը ունի երկհարկանի մահճակալ երեխաների համար, իսկ հյուրանոցի այգում բնակվում է կրիա։ Հյուրանոցը ունի ընդհամենը 6 սենյակ, ամրագրումը պետք է կատարել հնարավորինս շուտ, հակառակ դեպքում կարող եք չհասցնել։

6. Cape Weligama / Վելիգամա /

Cape Weligama հյուրանոցի առանձնացված համարների դեպի Հնդկական օվկիանոս տեսարանը և հսկայական մահճակալները տրամադրում են ռոմանտիկ հանգստի։ Ամեն համար իր հարևան երկու համարների հետ ունի առանձնացված լողավազան։ Ռեստորանից բացվող հոյակապ տեսարանը էլ ավելի կամրապնդի ռոմանտիկ մթնոլորտը։ Մի խոսքով կատարյալ հյուրանոց մեղրամսի համար։

5. Aditya / Գալլե /

Այս հյուրանոցը գրավում է հաճախորդներին իր երկրահկանի համարներով, անկրկնելի spa սրահով և հյուրասեր ռեստորանով։ Օվկիանոսում լողալը կարող է դժվարություններ առաջացնել ալիքների պատճառով, բայց մի քանի կիլոմետր դեպի արևելք կան հարմարավետ ափեր լողալու, վինդսերֆինգով և դայվինգով զբաղելու համար։ Գալեի 16-րդ դարի ամրոցն էլ գտնվում է ընդհամենը 20 րոպե ճանապարհի վրա։

4. Taylors Hill / Քենդի /

Նախկինում բրիտանական ագարակատերերին պատկանող այս 150-ամյա շինությունը գտնվում է Քենդիի քաղաքին հարակից բլրի վրա՝ թեյի դաշտերի մեջ։ Հյուրանոցը ունի ընդհամենը 5 համար և ամեն առումով կատարյալ է ընտանեկան հանգստի համար։ Երեխաների համար կան ժամանցի բազում վայրեր և հատուկ ուտեստների ճաշացանկ։

3. Rosyth Estate House / Կեգալլե /

Նստած  1926 թ․ին կառուցված շինության պատշգամբում, ըմպելով թեյ, համտեսելով ազգային ուտեստները կամ պարզապես հետևելով, թե ինչպես է մառախուղը ծածկում շուրջբոլորը, հասկանում ես, որ ժամանակը կանգ է առել։ Այս հյուրանոցը առաջին հերթին գրավում է աշխարհից կտրվածությամբ և հոյակապ տեսարաններով։ Այս ամենի հետ մեկտեղ կան ընտանեկան հանգստի բոլոր նախապայմանները՝ խաղալիքներ և գրքեր երեխաների համար, հատուկ մանկական ճաշացանկ։ Գրեթե բոլոր սենյակներում հնարավոր է լրացուցիչ մահճակալ ավելացնել։

2. Tri / Կոգգալա /

Գտնվելով Շրի Լանկայի ամենամեծ բնական լճի ափին՝ Tri֊ն նախատեսված են աշխարհից կտրվել և բնության հետ ներդաշնակություն գտնել ցանկացողների համար։ Տեսարանը ամբողջական է դառնում դարչինի փայտով ծածկված ջրաճնշումային աշտարակի շնորհիվ։ Հյուրանոցի 11 համարներից 3-ը գտնվում են այդ աշտարակի մոտակայքում, իսկ մնացածը լճի ափին։ Չնայած հյուրանոցը ունի ընտանեկան հանգստի նախապայմանները, բայց խորհուրդ է տրվում զույգերին։

1. Kandy House / Քենդի /

Հյուրանոցը կառուցվել է 1823 թվականին և հանդիսացել է Շրի Լանկայի վերջին թագավորի նստավայրը։ Այժմ այն առաջարկում է 9 մեծ և էլեգանտ համարներ տեղակայված բրնձի արտերի և ջունգլիների մեջ։ Հյուրանոցը իր ամբողջ էությամբ տրամադրում է մեկուսացման և հանգստի, այստեղ նույնիսկ արգելված է 12 տարեկանից փոքր երեխաների հետ մուտքը հյուրանոց։  Առավոտյան կարող եք հետևել, թե ինչպես են այգում զբոսնում վայրի եղնիկը և վարազը։ Ընթրիքը հյուրանոցում ուղղակի աննկարագրելի է։ Ամեն երեկո կարելի  է ընտրել տարբեր ճաշացանկերից, իսկ նորապսակները կարող են ընթրել մոմերի ներքո իրենց պատշգամբում։

 

Կապակցված խանութներ