Ապրանքների մաքսազերծման կանոնները

Հաճախ մարդիկ խուսափում են առցանց ապրանք պատվիրելուց, քանի֊որ վստահ չեն կարիք կլինի պատվերը մաքսազերծել թե ոչ։ Պարզաբանենք, թե ինչ քանակությամբ ապրանք է հնարավոր ներկրել առանց մաքսազերծման։

Ըստ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական տվյալներին ֆիզիկական աձը կարող է առանց մաքսազերծման ներկրել ամսեկան ընդհանուր առմամբ 30 կգ չգերազանց և 200 հազար դրամը չգերազանցող ցանկացած քանակությամբ ապրանք։

Եթե ապրանքների ընդհանուր քաշը չգերազանցի 30 կգ իսկ գումարը գտնվում է 200 հազար դրամի և 1000 եվրոյին համարժեք դրամի միջակայքում ապա մաքսավճարը կկազմի 22.5%։ 30կգ գերազանցող ամեն կիլոգրամի համար կգանձվի 30% մաքսավճար։

Նաև հարկավոր է հիշել որ Մաքսային միության երկրներից (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ցանկացած քանակությամբ ապրանք ներկրվում է առանց մաքսազերծման։

Կապակցված խանութներ