Ինչպես խնայել հյուրանոցային համար ամրագրելիս

Այս հոդվածում կփորձենք հասկանալ թե ինչպես խնայել հյուրանոց ամրագրելիս։ Դիտարկենք մի քանի պարզ նախադրյալ էժան հյունացոգ գտնելու։

Պատվիրեք առցանց

Բոլոր ժամանակակից կազմակերպությունները ձգտում անցնեն առցանց առևտրին։ Կա մի պարզ պատճառ՝ ավելի մատչելի է ստեղծել և սպասարկել վեբ կայք և հեռախոսի հավելված քան կահավորել գրասենյակ և վճարել աշխատավարձ անձնակազմին։ Այդ նպատակով կազմակերպությունները հաճախ տրամադրում են զեղչեր և հատուկ առաջարկնել առցանց պատվիրողների համար։

Օգտվեք մասնագիտացված փնտրման համակարգերից

Կան բազում վստահելի կայքեր, որոնք համեմատում են նույն հյուրանոցի գները տարբեր ամրագրման կայքերում և վերադարձնում ամենաէժան տարբերակը։ Ընդ որում տարբեր համակարգեր "մասնագիտացված" են տարբեր տարածաշրջանների վրա։ Օրինակ booking.com-ը ավելի շատ հյուրանոց է գտնում ԱՄՆ֊ում և Եվրոպայում,  agoda.com֊ը մանագիտացված է Ասիայի հյուրանոցների վրա իսկ hotellook.com-ը ստաբիլ արդյունք է բերում բոլոր տարածաշրջաններում։

Ճիշտ ընտրեք օրերը

Որոշե՞լ եք ամրագրել հյուրանոց մայիսի 10-ից մինչև մայիսի 20-ը։ Փնտրեք նույն հյուրանոցը մայիսի 9-ից մայիսի 19-ը կամ մայիսի 11-ից մայիսի 21-ը։ Դուք կզարմանաք գների տարբերությանը, հատկապես ավիատոմսերի գներում։ Նաև հարկավոր է ուշադրություն դարձնել մեկնման երկրի և միջազգային տոներին։ Պրիմիտիվ օրինակ է դեկտեմբերի 24-ը․ Հայաստանում սովորական օր է, իսկ ամբողջ կաթոլիկ աշխարհում սուրբ ծնունդ և ինչի հետևանքով աշխարհի ցանկացած ծայրում հյուրանոցային համարները թանկանում են։

Լավագույն գնի երաշխիք

Որոշ կայքեր տրամադրում են լավագույն գնի երաշխիք։ Այսինքն եթե ամրագրումից հետո որևէ այլ կայքում գտնեք նույն օրերին նույն հյուրանոցի ավելի էժան առաջարկ, գնի տարբերությունը ձեզ կփոխհատուցվի։

Մի տրվեք խաբկանքներին

Հատուկ առաջարկ, վերջին 2 ազատ սենյակները, կես գին, 50% զեղչ․․․ Հարկավոր չէ շտապել նման հայտարարություններ տեսնելիս, դա կարող է լինել հասարակ խաբկանք։ Նաև ՄԻՇՏ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերջնական գնին, որովհետև կարող են անակնկալ կերպով կարող են գնին գումարվել հարկեր կամ սպասարկման վճարներ։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Cashback ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել

Կապակցված խանութներ