Հունաստանի լավագույն հյուրանոցները

Հունաստանը իր ծովափներով, անկրկնելի ճարտարապետությամբ և հնագույն պատմությամբ հանդիսանում է զբոսաշրջության մեծագույն կենտրոններից մեկը։ Ներկայացնենք Հունաստանի լավագույն հյուրանոցները ըստ Telegraph ամսագրի։

 

Lindos Blu / Ռոդոս /

Այս 5 աստղանի հյուրանոցում թույլատրված է միայն մեծահասակների մուտքը՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար։ Սենյակների սակավությունը (ընդհամենը 74) ապահովում են հյուրերի առանձնացված հանգիստը։ Հյուրանոցը ունի մեկ փակ և 2 բացօթյա լողավազան, ինչպես հոյակապ հանգստավայր տանիքին։

Mykonos Grand Hotel & Resort / Միկոնոս /

Այս հյուրանոցը յուրահատուկ է դարձնում իր դիրքը։ Հյուրանոցը գտնվում է սարի լանջին Agios Ioánnis լողափի հարևանությամբ։ Ամֆիթատրոնում անցկացվում են յոգայի և պիլատեսի պարապմունքներ, իսկ լողավազանը լցված է ծովի ջրով։

Delfinia Hotel / Կորֆու /

Այս հսկայական հյուրանոցի երեք թևերը տեղակայված են նոճու փարթամ այգիների մեջ։ Այցելուները կարող են օգտվել թենիսի կորտերից և ջրային սպորտերից։ Դելֆինան ունի ամեն ինչ երեխաների հանգիստը անմոռաց դարձնելու համար՝ խաղահրապարակ, խաղասրահ և հատուկ լողավազան։

Skiathos Princess / Սկիաթոս /

Հյուրանոցը գտնվում է ոսկեգույն ավազով լողափին։ Մինիմալիստական դիզայնով լողավազանը կգրավի մոդեռն ոճի սիրահարներին, իսկ ռեստորանների մեծ ընտրությունը ընթրիքը կդարձնի էլ ավելի հաճելի։ Խորհուրդ ենք տալիս այս հյուրանոցը ոճը գնահատողներին։

Kontokali Bay Resort & Spa / Կորֆու /

Հյուրանոցը գտնվում է թերակղզու վրա, ինչի շնորհիվ առանձնացված է մնացած աշխարհից։ Տարածքում կգտնեք բացօթյա և փակ լողավազաններ, թենիսի կորտեր, մարզասրահ, սաունա, համամ և ջրային սպորտի մարզաձևեր։

Կապակցված խանութներ