Ինչպես գնել մատչելի ավիատոմսեր

Մեր օրերում բոլոր մեծ կազմակերպությունները ձգտում են իրենց գործարքները տեղափոխել օնլայն հարթակ, քանի որ դա ավելի մատչելի տարբերակ է և մարդկային գործոնը հասցված է նվազագույնի։ Նմանատիպ գործարքները խթանելու համար կազմակերպությունները օնլայն վաճառքի շրջանակներում առաջարկում են ավելի մատչելի գներ, ի տարբերություն տեղում գնման։ Ավիաընկերություններն էլ բացառություն չեն․ ամենամատչելի գնով կարող եք ձեռք բերել ավիատոմսեր միայն օնլայն տարբերակով։

Համացանցում հայտնվել են բազմաթիվ ծառայություններ, որոնք համեմատում են տարբեր ավիատոմսեր վաճառող կազմակերպությունների գները և հնարավորություն են տալիս ընտրել ամենամատչելի տարբերակը։ Այսօր կսովորենք օգտվել Jetradar ծառայությունից 5 քայլում։

1. Cashback-ի ակտիվացում

Նախ անցնում ենք Jetradar-ի էջ և սեղմում կոճակը։ Եթե չեք տեսնում կոճակը ապա հավանաբար դեռ մուտք չեք գործել համակարգ: Սեղմեք Մուտք կոճակի վրա և ընտրեք Ձեզ հարմար տարբերակը։

2. Նախընտրելի ուղղություն և թռիչքի ամսաթիվ

Եթե անցել եք 2֊րդ քայլին ապա արդեն գտնվում եք Jetradar֊ի կայքում։ Բացված էջում լրացնում ենք մեկնման և ժամանման քաղաքները, մեկնման ամսաթիվը և ուղևորների քանակը։

3. Թռիչքի ընտրություն

Ցուցակից ընտրում ենք գնային և ժամային ամենահարմար տարբերակը։ Հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ տեղեկություններին՝

  • Գինը ֊ չվերթները դասավորված են ըստ գնի աճի
  • Թռիչքի ժամը ֊ ընտրեք թռիչքի ամենահարմար ժամանակը
  • Կանգառների քանակը ֊ կանգառների մեծ քանակը բերում է թռիչքի անհարմարության
  • Կանգառների երկարությունը ֊ եթե միջանկյալ քաղաքում վայրեջք եք կատարել առավոտյան իսկ թռիչքը երեկոյան է ստիպված կլինեք մեկ օր կորցնել օդանավակայանում

4. Վաճառողի ընտրություն

Նույն թռիչքի համար տարբեր կազմակերպություններ կարող են առաջարկել տարբեր գներ։ Հիմնականում այդ տարբերությունները լինում են չնչին։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն չդարձնել մի քանի դոլար տարբերությանը և գնել տոմսերը ավելի վստահելի վաճառողից։ Վաճառողի գնահատականը կարող եք ստուգել այս կայքում։ Հարկավոր է փնտրման դաշտում գրել վաճառողի անունը և համոզվել որ այն ունի բավարար գնահատական։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կարդալ այլ մարդկանց մեկնաբանությունները։

5. Վճարում

Ամեն վաճառող ունի վճարման իր էջը, այդ պատճառով չենք կարող նկարագրել կոնկրետ քայլերը, բայց սկզբունքները գրեթե բոլոր կայքերում նույնն են։ Հարկավոր է լրացնել ուղևորների անձնական տվյալները, անհրաժեշտության դեպքում ընտրել լրացուցիչ ծառայությունները և համոզվել որ վերջնական գինը համապատասխանում է նախնական նշված գնին։ Ավիատոմսերի վաճառողները սիրում են գնի մեջ ավելացնել ոչ պարտադիր ծառայություններ,  ուշադիր եղեք որպեսզի չվճարեք ծառայությունների համար որոնք հարկավոր չեն։

Ընդհանրացում

Հետևելով այս քայլերին կկարողանաք գտնել և ամրագրել ցանկալի ավիատոմսերը հնարավորինս ամենաէժան գնով, առանց տնից դուրս գալու։ Իսկ ShopO-ի շնորհիվ կստանաք cashback, ինչի շնորհիվ գնումը կդառնա էլ ավելի շահավետ։

Կապակցված խանութներ